«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին |armtimes.com|
09:15 - 16 դեկտեմբերի, 2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին |armtimes.com|

armtimes.com։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ընկերությունը պահանջում է Սաֆարյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տվյալները հերքել, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցել եւ նախապես վարված պետական տուրքի գումարը բռնագանձել:

«Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանն ասաց, որ հայցի պատճառ է հանդիսացել նոյեմբերի 13-ին Գեւորգ Սաֆարյանի «irakanum.am» լրատվամիջոցին տրված՝ «Իշխանությունները պետք է բացահայտեն կոռուպցիոն այն գործարքները, որոնցում ներգրավված է եղել «Լիդիան Արմենիա»-ն վերնագրով հարցազրույցը: Մելքումյանի խոսքով՝ Սաֆարյանը այդ հարցազրույցի ժամանակ ասել է, որ «Լիդիան Արմենիա»-ն օգտագործել, օգտագործում եւ օգտագործելու է բոլոր՝ թե՛ օրինական եւ թե՛ ապօրինի լծակները՝ հանքը շահագործելու համար:

«Այս արտահայտությունները մենք դիտարկել ենք, որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալներ եւ դիմել ենք դատարան, որպեսզի հերքվի»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ պահանջում են նաեւ 1 մլն դրամի չափով փոխհատուցում:

Գեւորգ Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ հայցը չի ստացել եւ պահանջի բովանդակությանը ծանոթ չէ։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել