news.am: Իմ որոշմամբ ես դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին պատգամավորական գործառույթներս դատարեցնելու մասին. դիմումը գրվել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով մանդատը վայր դնելու որոշմանը:
Անդրադառնալով նրան, որ մանդատից հրաժարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով, նա ասաց. «Հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում»:
Դիտարկմանը, որ վարչապետը դրանով միջամտել է օրենսդիր իշխանության գործերին, ինչը հակասահմանադրական է, Զեյնալյանն ասաց. «Խնդրանքը սահմանադրական կատեգորիա չի և խնդրանքի արդյունքում ես կայացրել եմ որոշում: Սահմանադրության ոտնահարում չի եղել»:
Հիշեցնենք, որ նման «խնդրանքով» Փաշինյանը դիմել էր նաեւ Հովիկ Աղազարյանին, սակայն վերջինս դեռեւս մանդատը վայր դնելու որոշում չի կայացրել:
comment.count (0)