Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից |armenpress.am|
19:40 - 29 նոյեմբերի, 2024

Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը նոյեմբերի 29-ին կայացած նիստի ժամանակ հաստատել է կարագի ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատման արտոնությունը՝ Հայաստանի և Ռուսաստանի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի համար սահմանվել է մինչև 25 հազար տոննայի ներմուծման քվոտա (նախապես հայտարարված 30 հազար տոննայի փոխարեն), իսկ Հայաստանի համար՝ մինչև 2 հազար տոննա։

Այս արտոնությունն ուժի մեջ կմտնի փաստաթղթի հրապարակումից 10 օր անց և կգործի մինչև 2025 թվականի հունիսի 15-ը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել