Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ-ում բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել․ Վաղարշակ Հակոբյան |armenpress.am|
16:24 - 16 դեկտեմբերի, 2024

Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը ԵԱՏՄ-ում բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել․ Վաղարշակ Հակոբյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը ամփոփեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության տասնամյակը։ 

Վաղարշակ Հակոբյանն ընդգծեց, որ հատկապես վերջին 5-6 տարիներին Հայաստանի Հանրապետության գործառույթները ԵԱՏՄ-ում գնահատվել են որպես արդյունավետ։ 

«Առնվազն վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ դրվագներով շատ էֆեկտիվ է գործել։ Մենք կարողացել ենք ունենալ այն տնտեսական աճը, որը նաև միջազգային մեր գործընկերների կողմից բավականին բարձր է գնահատվել՝ չնայած համաշխարհային բազմաթիվ մարտահրավերներին։ Նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ապահովել այն ցուցանիշները, որը մենք ունենք»,- ասաց  Հակոբյանը։ 

Նա նաև նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը նպաստեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր որակի ապահովմանը և միգրանտների ներհոսքին, որը թե՛ քանակապես, թե՛ որակապես նոր իրավիճակ բերեց Հայաստանի Հանրապետություն։  

Հանձնաժողովի նախագահը շեշտեց Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ն աշխարհին կապող կարևորագույն օղակի դերը։ Վերջին շրջանում կնքված համաձայնագրերից հատկապես կարևորվեց ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում ԵԱՏՄ ամբողջ շուկայի համար։ 

«Հայաստանի դերը կարևոր է հատկապես այն պատճառով, որ մենք ԵԱՏՄ անդամ երկրներից միակն ենք, ցամաքային սահման ունենք Իրանի հետ»,- նշեց Հակոբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել