«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար |armenpress.am|
11:10 - 16 դեկտեմբերի, 2024

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար․ ԵՏՀ նախարար |armenpress.am|

armenpress.am: «Խաղաղության  խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար, քանի որ այն նախատեսում է զարգացնել հանրապետության երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը հարևան երկրների հետ։

Այս մասին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը:

«Միաժամանակ, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ ինտեգրման շնորհիվ  «Խաղաղության  խաչմերուկ» նախագիծը հնարավորություն ունի տարածաշրջանում դառնալու կարևոր օղակ ԵԱՏՄ հուսալի և կայուն տրանսպորտային հիմնակառուցվածքի ձևավորման գործընթացում։ Նախագծի հիմնական նպատակը միջազգային «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի թողունակության ավելացումն է և տրանսպորտային կապերի ամրապնդումը հարևան երկրների հետ»,- ասել է ԵՏՀ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել