Հալեպում Իրանի հյուպատոսության վրա հարձակում է տեղի ունեցել. Իրանի ԱԳՆ
20:22 - 30 նոյեմբերի, 2024

Հալեպում Իրանի հյուպատոսության վրա հարձակում է տեղի ունեցել. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Հալեպում զինյալները հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա։

Երկրի ԱԳՆ-ն նշում է, որ «զինված ահաբեկչական խմբավորումների հարձակումից հյուպատոսության անձնակազմը չի տուժել»։


Հիշեցնենք, որ վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել։
 
Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցներն արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը, իսկ Սիրիայի կառավարական զորքերը քաղաքը լքել են գրեթե առանց դիմադրության: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը:  
 
Սիրիական բանակն էլ հայտարարել է Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել