Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին

 |factor.am|
18:55 - 03 դեկտեմբերի, 2024

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին |factor.am|

factor.am: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սյոկ Յոլը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, հաղորդում է Yonhap գործակալությունը։

«Ես հայտարարում եմ ռազմական դրություն՝ արմատախիլ անելու հյուսիսկորեամետ ուժերին և պաշտպանելու ազատ սահմանադրական կարգը»,- ասել է նա։

Ավելի վաղ կառավարության հետ արտակարգ հանդիպման ժամանակ Յուն Սյոկ Յոլը հայտարարել էր իր դեմ իմփիչմենտի գործընթաց իրականացնելու փորձերի մասին։ Իր ելույթում նախագահը ռազմական դրության սահմանումն անվանել է «անխուսափելի միջոց՝ ապահովելու մարդկանց ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև երկրի կայունությունը հակապետական ​​ուժերի գործողություններից»։

Նա նշել է, որ ռազմական դրությունը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել քաղաքացիներին, սակայն իշխանությունները կենտրոնանալու են նման անհարմարությունները նվազագույնի հասցնելու ուղղությամբ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել