Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահի իմփիչմենթի հարցն է քննարկում |azatutyun.am|
14:41 - 07 դեկտեմբերի, 2024

Հարավային Կորեայի խորհրդարանը նախագահի իմփիչմենթի հարցն է քննարկում |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Կորեայի նախագահի՝ ռազմական դրություն հայտարարելուց, ապա ժամեր անց այն չեղարկելուց հետո երկրի խորհրդարանն այսօր նախագահ Յուն Սոկ Յոլին անվստահություն հայտնելու հարցն է քննարկում։

Նախագահին հեռացնելու համար 200 ձայն է պետք, սակայն իշխող «Ժողովրդի ուժը» խմբակցության պատգամավորները բոյկոտում են քվեարկությունը։

Յուն Սոկ Յոլին հեռացնելու պահանջով խորհրդարանի առջև տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել։ BBC-ն հաղորդում է՝ քաղաքացիները կանգնած են ելքերի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին լքել շենքը։

Ընդդիմությանը նախագահի կուսակցության պատգամավորներից 8-ի ձայնն է պետք իմփիչմենթի համար։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել