Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան
15:24 - 04 դեկտեմբերի, 2024

Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան

Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հովիկ Աղազարյանը։ 

«Թե ով է այդ նյութերը տվել վարչապտեին, ինչ նպատակով, ես չգիտեմ։  Քննիչը վստահեցրել է, որ հեռախոսն ուսումնասիրվում է միայն Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի մասով»։ 

Աղազարյանը նշեց, որ ինքը չէր ուզի հավատալ, որ նյութեր վարպապետի հրահանգով են ուղարկվել նրան։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլը Փաշինյանը ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյլանյանին եւ Հովիկ Աղազարյանին խնդրել էր մանդատը վայր դնել։ Զեյլանյանը հետեւեց վարչապետի հորդորին, մինչդեռ Հոկիվ Աղազարյանը նախ հայտնեց՝ Մոսկվայից հեռախոսազանգ է ստացել իր մանկական, դպրոցական ու ուսանողական ընկերոջից, ասել է՝ շատ կնեղանա Աղազարյանից, եթե արձագանքի վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Իսկ ավելի ուշ «խոր ափսոսանքով նշեց, որ ստիպված է մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը»։ Այսօր արդեն Աղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ դուրս է գալիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել