hy.armradio.am: Կորեայի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Կիմ Սեոն Հոն խոստացել է, որ իր գերատեսչությունը չի կատարի ռազմական դրություն հաստատելու հրամանը, եթե այն տրվի։ Նրա հայտարարությունը հեռարձակել է YTN հեռուստաալիքը։
Կիմ Սոն Հոնը պաշտպանության նախարարի հրաժարականից հետո կատարում է գերատեսչության ղեկավարի պարտականությունները։
«Այսօր առավոտյան ի հայտ եկած երկրորդ ռազմական դրության մասին պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, եթե անգամ ռազմական դրություն հայտարարելու պահանջներ լինեն, պաշտպանության նախարարությունը և միացյալ շտաբի պետերը չեն ընդունի դրանք»,- ասել է նա։
Նախագահ Յուն Սոկ Յոլը դեկտեմբերի 3-ի երեկոյան ռազմական դրություն էր հայտարարել, սակայն վեց ժամ անց չեղարկել էր այն՝ ընդունելով խորհրդարանական քվեարկության արդյունքները։
Ընդդիմությունը իմփիչմենթի գործընթաց է սկսել դեկտեմբերի 4-ին՝ համարելով, որ Յուն Սոկ Յոլը խախտել է սահմանադրությունը, քանի որ ռազմական դրության հիմք չկա։ Քվեարկությունը սպասվում է դեկտեմբերի 7-ին։
Խորհրդարանում 108 մանդատ ունեցող իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ նախագահը պետք է դադարեցնի իր լիազորությունները: Իմպիչմենտի համար անհրաժեշտ է պատգամավորների 300 ձայնից 200-ը։
Իմպիչմենտի միջնորդություն է ներկայացրել 191 ընդդիմադիր պատգամավոր։
comment.count (0)