shantnews.am: Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին՝ Մինսկում Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ։ Բելառուսի մայրաքաղաքում Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կանցկացնեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստ։
comment.count (0)