hetq.am: Դեկտեմբերի 8-ին Reuters գործակալությանը սիրիացի երկու աղբյուրներ հայտնել են, որ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մահացել է ավիաաղետի ժամանակ։
Flightradar24-ի տվյալների համաձայն՝ Syrian Air ավիաընկերության Ил-76 տեսակի ինքնաթիռը Դամասկոսից մեկնել է Երևանի ժամանակով առավոտյան 05:55-ին։ Ինքնաթիռն ուղևորվել է դեպի առափնյա շրջաններ, որտեղ տեղակայված են ռուսական ավիացիոն և ծովային ռազմաբազաները։ Երևանի ժամանակով 06:32-ին ինքնաթիռը կտրուկ շրջվել է և սկսել նվազեցնել բարձրությունը։ Երևանի ժամանակով 06:39-ին էլ ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ այդ ժամանակ գտնվելով 500 մետր բարձրության վրա։
«Այն անհետացել է ռադարներից, հնարավոր է՝ տրանսպոնդերն անջատվել է, բայց ես կարծում եմ, որ ավելի հավանական է, որ ինքնաթիռը խոցվել է»,- Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)