Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են նաև հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ասադի իշխանության տապալումից հետո Սիրիայում իրավիճակը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։
Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշինքի հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում։ Նրանք մտքեր են փոխանակել նաև համագործակցության հեռանկարների և հետագա շփումների վերաբերյալ։
comment.count (0)