Ադրբեջանը դադարեցնում է ՌԴ մի շարք քաղաքներ թռիչքները
 |factor.am|
16:10 - 27 դեկտեմբերի, 2024

Ադրբեջանը դադարեցնում է ՌԴ մի շարք քաղաքներ թռիչքները |factor.am|

factor.am: Այսօր առավոտյան Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) ինքնաթիռը, որը Բաքու-Մինվոդի չվերթն էր իրականացնում, հետ է վերադարձել ԱԹՍ-ների հարձակումների պատճառով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ AZAL-ի օդանավի հրամանատարը, որն իրականացրել է J2-8717 չվերթը Բաքու-Միներալնիե Վոդի երթուղով, թռիչքից հետո, առանց Բաքվի օդային տարածքը լքելու և Մախաչկալայի վրայով օդային տարածքի փակման մասին NOTAM (թռիչքի տեղեկատվական ծանուցում) ստանալուց հետո, անմիջապես որոշել է վերադառնալ։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում։ Ավիաընկերությունը նաև հայտնում է, որ հաշվի առնելով Embraer 190 ինքնաթիռի կործանման նախնական հետաքննության արդյունքները և թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերը՝ դադարեցնում է թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի մի շարք օդանավակայաններ՝ 2024 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև վերջնական հետաքննության ավարտը։ Թռիչքները դադարեցվում են դեպի Մինվոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա։

 Միաժամանակ, ավիաընկերությունը կշարունակի թռիչքները դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Աստրախան, Կազան և Նովոսիբիրսկ։ Որոշում է կայացվել, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցնել այլ ավիաընկերությունների թռիչքները դեպի նշված ուղղություններ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել