Աշխարհի առաջնությունում Հայաստանից լավագույնն էին Հայկ Մարտիրոսյանը եւ Էլինա Դանիելյանը |aravot.am|
16:18 - 31 դեկտեմբերի, 2024

Աշխարհի առաջնությունում Հայաստանից լավագույնն էին Հայկ Մարտիրոսյանը եւ Էլինա Դանիելյանը |aravot.am|

aravot.am: Հայաստանի ուժեղագույն շախմատիստները եզրափակեցին մրցաշրջան 2024-ը: Նրանք Նյու Յորքում մասնակցեցին կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը:

Տղամարդկանց պայքարում հայաստանցիներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 13 հնարավորից վաստակեց 9,0 միավոր եւ պայքարն ավարտեց 13-րդ հորիզոնականում: Մեր մյուս տղաները տեղ զբաղեցրին մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում:

Կանաց մրցակցությունում առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 7,0 (11 տուրում) միավորով 21-րդն է: Աննա Սարգսյանը վաստակեց 6,5, Մարիամ Մկրտչյանը՝ 5,5 միավոր:

 

Գլխավոր լուսանկարում՝ Հայկ Մարտիրոսյանը

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել