Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպը իշխանությունները ահաբեկչություն են որակել
 |1lurer.am|
16:52 - 02 հունվարի, 2025

Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպը իշխանությունները ահաբեկչություն են որակել |1lurer.am|

1lurer.am: Ամանորի գիշերը Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպը իշխանությունները ահաբեկչություն են որակել:

Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում մեքենան մխրճվել էր Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ: Լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավորվել է 30 մարդ:

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է հարձակում իրականացրած անձի ինքնությունը: Ահաբեկիչը ԱՄՆ քաղաքացի, Տեխասի 42-ամյա բնակիչ Շամսուդ-Դին Ջաբարն է։ Հաղորդվում է, որ նրա վարձակալած «Ֆորդ» փիքափի բեռնախցիկում հայտնաբերվել է «Իսլամական պետության» դրոշը:

Լուսանկարում՝ հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներն աշխատում են այն վայրում, որտեղ մարդիկ սպանվել են/Էդուարդո Մունոզ/Ռոյթերս


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել