Մինչև Բայդենի հեռանալը Կիևը կարող է ԱՄՆ-ից նոր օգնություններ ակնկալել. Սպիտակ տուն
 |azatutyun.am|
13:49 - 04 հունվարի, 2025

Մինչև Բայդենի հեռանալը Կիևը կարող է ԱՄՆ-ից նոր օգնություններ ակնկալել. Սպիտակ տուն |azatutyun.am|

azatutyun.am: Առաջիկա օրերին Ուկրաինան կարող է Միացյալ Նահանգների անվտանգային հավելյալ օգնության մասին նոր հայտարարություններ ակնկալել, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին՝ առանց մանրամասնելու:

Այդ հայտարարությունները կհաջորդեն Կիևին 5.9 միլիարդ դոլարի հավելյալ օգնության մասին Բայդենի վարչակազմի՝ անցած շաբաթ արված հայտարարությանը:

Քիրբին հայտնել է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնելու է Գերմանիա՝ Ռամշտայն, որտեղ հաջորդ շաբաթ՝ հունվարի 9-ին կայանալու է Ուկրաինայի պաշտպանության հարցերով շփման խմբի հանդիպումը:

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: Մտավախություններ կան, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո նա կտրուկ կկրճատի կամ կդադարեցնի ռազմական օգնությունը Ուկրաինային՝ ստիպելու համար Կիևին խաղաղության բանակցություններ վարել Մոսկվայի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել