Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս |1lurer.am|
15:27 - 03 հունվարի, 2025

Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն չհայտարարված այցով ժամանել են Դամասկոս:

Գերմանական լրատվամիջոցների տվյալներով, ի թիվս այլ հարցերի, նրանք նախատեսում են հանդիպել երկրի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի հետ:

Բարրոն Դամասկոս է ժամանել Լիբանանի տարածքով։ ​​​​​​​Ֆրանսիայի նախարարը Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ քննարկել է Լիբանանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, քաղաքական զարգացումները, ինչպես նաև Լիբանանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները:

«Ֆրանսիան և Գերմանիան աջակցում են Սիրիայի ժողովրդին։ Սիրիայում մենք ցանկանում ենք նպաստել խաղաղ և դժվար անցմանը՝ ի նպաստ սիրիացիների և տարածաշրջանային կայունության»,- նշել է Բարրոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել