Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել. Արարատ Միրզոյան |armenpress.am|
16:18 - 21 մայիսի, 2025

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ 

Այս մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ռուս լրագրողի հարցին, թե պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ձգտում է ԵՄ անդամակցության, սակայն Հայաստանի առևտրաշրջանառությունը հիմնականում Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ է, և այդ պարագայում ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ ինտեգրումը։ 

«Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ ու չեմ կարող դատողություններ անել»,– հայտարարել է Արարատ Միրզոյանը։  

ՀՀ կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել ԵՄ անդամակցության գործընթացի սկսելու մասին օրենքի նախագծին։ 

Մեկնաբանելով Հայաստանի կառավարության նման որոշումը՝ Ռուսաստանում հայտարարել են, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել