Ռոուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունների հնարավորությունը  |armenpress.am|
06:15 - 03 սեպտեմբերի, 2019

Ռոուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունների հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների հնարավորությունը, բայց նշել Է, որ երկխոսությունը հնարավոր Է իրանական միջուկային ծրագրի գծով «վեցյակի» ձեւաչափով:

«Եթե ԱՄՆ-ը հանի բոլոր պատժամիջոցները, նա կարող Է առաջվա պես երկխոսություն վարել «5+1» խմբի շրջանակում»,- հայտարարել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում: Նախագահն ասել Է, որ խոսքը չի վերաբերում Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցություններին:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իր երկիրը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ այն պայմաններում, երբ Վաշինգտոնի կողմից պատերազմ եւ տնտեսական ճնշում Է պարտադրվում: «Մեզ համար հնարավոր չԷ Վաշինգտոնի հետ շփման մեջ մտնել, քանի դեռ նա չի դադարեցրել պատերազմ պարտադրելը եւ Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությանը մասնակցելը»,- ասել Է Զարիֆը:

Նա հավելել Է, որ միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձը «տոմս Է բանակցությունների համար»: Իրանը հայտարարել Է 2015 թվականին կնքված գործարքով իր ստանձնած պարտավորությունների կրճատման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից եւ վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Համաձայնագրի եվրոպացի մասնակիցները փորձում են պահպանել գործարքը:

Վերջին մի քանի ամսում Իրանը եւ Ֆրանսիան ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում, մասնավորապես, տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդականի այցերը Թեհրան, ինչպես նաեւ` մի շարք հեռախոսազրույցներ երկու երկրների նախագահների միջեւ, որոնց ընթացքում շեշտը դրվել Է միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրության վրա՝ Թեհրանի կողմից դրա գծով պարտավորությունների կատարման կրճատման լույսով. կողմերը նաեւ փոխանակել են համաձայնագրի իրագործմանն ուղղված առաջարկություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել