TikTok-ը դադարեցրել է գործունեությունը ԱՄՆ-ում |news.am|
11:38 - 19 հունվարի, 2025

TikTok-ը դադարեցրել է գործունեությունը ԱՄՆ-ում |news.am|

news.am: Շաբաթ օրը TikTok հարթակն անհասանելի է եղել Միացյալ Նահանգների օգտատերերի համար, քանի որ պաշտոնապես ուժի մեջ է մտել հանրահայտ սոցիալական մեդիա հարթակի աշխատանքի արգելքը։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Այն օգտատերերին, որոնք բացել են հավելվածը շաբաթ երեկոյան, TikTok-ը ողջունեք է հետևյալ հաղորդագրությամբ։

«Ներողություն, TikTok-ն այս պահին անհասանելի է:

ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել TikTok-ն արգելող օրենքը։ Ցավոք սրտի, սա նշանակում է, որ առայժմ չեք կարող օգտագործել այն: Մեր բախտը բերել է, որ նախագահ Թրամփը հասկացրել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո կաշխատի մեզ հետ TikTok-ը վերականգնելու հարցը լուծելու համար: Խնդրում ենք, հետևեք թարմացումներին»,- նշվում է հարթակի հաղորդագրության մեջ:

Օգտատերերին նաև առաջարկվել է փակել հավելվածը կամ ավելին իմանալ: Կայքի նպատակային էջի հաղորդման մեջ եղել է  լրացուցիչ տող, որը տեղեկացնում էր օգտատերերին, որ նրանք դեռ կարող են մուտք գործել համակարգ՝ իրենց տվյալները ներբեռնելու համար:

Հավելվածը հեռացվել է նաև ԱՄՆ-ում Apple և Google հավելվածների խանութներից՝ այն անհասանելի դարձնելով ներբեռնման համար:

TikTok-ն ԱՄՆ-ում ունի 170 միլիոն օգտատեր։

Չինական Bytedance ընկերության այլ հավելվածներ, այդ թվում՝ Cap Cut, Lemon 8 և Gauth, նմանատիպ հաղորդագրություններ են տեղադրել և նույնպես անհասանելի էին շաբաթ երեկոյան ԱՄՆ-ում շատ օգտատերերի համար:  

Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք էր ստորագրել, որը պարտադրում էր TikTok-ի չինական ByteDance մայր ընկերությանը վաճառել TikTok-ը ոչ չինացի սեփականատիրոջ, հակառակ դեպքում այն կարգելվի:

Գերագույն դատարանն ուրբաթ օրն ուժի մեջ է մտցրել օրենքը՝ ճանապարհ հարթելով ԱՄՆ-ում հավելվածի փակման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել