Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ հունվարի 20-ին դեսպանատունը դ-ր Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ փակ կլինի։
«Դ-ր Մարտին Լյութեր Քինգն իր ողջ կյանքի ընթացքում հավասարության, սոցիալական արդարության և բոլորի համար տնտեսական հնարավորությունների ապահովման ջատագով է եղել։ Նա իր կյանքով ու գործունեությամբ մեր մեջ սերմանել է հույս, սեր, կարեկցանք և խիզախություն, որն արդիական է բոլոր ժամանակներում»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։
comment.count (0)