shantnews.am: style="text-align: left;">Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի, հայտնում է նահանգի գլխավոր դատախազությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 76 զոհի, ավելի քան 50 վիրավորի մասին։
«ԴՆԹ-ի թեստերի արդյունքները ստանալուց հետո պարզվել է «Կարտալկայա» լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածների թիվը՝ 79 մարդ»,-մեջբերում է Anadolu պետական գործակալությունը դատախազության հայտարարությունը։
Հյուրանոցի հրդեհի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ փոխքաղաքապետը, հրշեջ տնօրենի տեղակալը և հյուրանոցի սեփականատերը:
comment.count (0)