«Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ
11:28 - 23 հունվարի, 2025

«Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ

Հունվարի 22-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության մտնելուց առաջ զննության են ենթարկել քաղաքացուհի Ջ․Մ․-ին և վերջինիս բերանի խոռոչից հայտնաբերել կասկածելի փաթեթ։ Փաթեթում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,57 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,86 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացուհին խոստովանել է, որ իր պայուսակում ևս առկա են հերոին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներով փաթեթներ։

Ջ․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել