Անհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները եւս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը |aysor.am|
12:10 - 23 հունվարի, 2025

Անհետ կորած 22 զինծառայողների ընտանիքները եւս մեկ ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը |aysor.am|

aysor.am: Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300-հազարական դրամի աջակցությունը:

Այդ ծրագրի ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, որոշվեց, որ հունվարին ևս զոհված զինծառայողների ընտանիքները կստանան այդ աջակցությունը:

Որոշման ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 22 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի հունվար ամսվա համար կազմում է 6.600.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել