Միշտ պետք է ունենալ հավաքագրված հավելյալ 50-100 վարորդ. 44 հաստիք թափուր է. Ավինյանն առաջարկեց դասընթաց կազմակերպել
 |news.am|
10:52 - 27 հունվարի, 2025

Միշտ պետք է ունենալ հավաքագրված հավելյալ 50-100 վարորդ. 44 հաստիք թափուր է. Ավինյանն առաջարկեց դասընթաց կազմակերպել |news.am|

news.am: Առաջարկում եմ առաջին փուլում խոսել տրանսպորտային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ, հետագայում անցնել արդեն մնացյալ հարցերին: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Զեկուցվեց, որ հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4277 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն, 414-ով պակաս կամ - 8։8%: Թափուր վարորդների քանակը այսօրվա դրությամբ 44 հոգի են: Ընդհանուր թիվ 44 միավոր ավտոբուս անսարք է, որից «ՄԱՆ» մակնիշի 87 միավորից չորս միավոր, «Ժոնգթոնգ» մակնիշի 562 միավորից հինգ միավոր, «Հայգեր» մակնիշի 103 միավորից 18 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 17 միավոր։

Ավինյանն իր հերթին նշեց. «Դուք մի անգամ առաջարկում էիք նաև ձեզ մոտ կազմակերպել դասընթացներ, որը մեզ հնարավորություն կտա հավելյալ վարորդների նախապատրաստել: Ես կարծում եմ այդ աշխատանքները պետք է սկսել այս շաբաթվանից իրականացնել և միշտ ունենալ հավաքագրված հավելյալ 50-ից 100 անձ, որոնք պոտենցիալ կարող են հենց, չգիտեմ, հաջորդ շաբաթվանից կամ վաղվանից անցնել աշխատանքի: Այս աշխատանքները խնդրում եմ սկսեք կազմակերպել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել