tert.am: Մարդիկ խճճվում են, որովհետև տոմսային համակարգը նոր է և դրան սովորելը որոշակի ժամանակ է պահանջելու։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշել է, որ քաղաքապետարանն այժմ առաջարկում է փաթեթներ, որոնք աննախադեպ են իրենց մատչելիությամբ։
«Մենք ունեցել ենք այդ մեկանգամյա ուղևորափոխադրումը և հիմա միանգամից 7-8 փաթեթ ենք առաջարկում։ Մենք չենք հեծանիվ հորինողը, դա միջազգային փորձից է եկել։ Լինելու են տարբեր փաթեթներ, և մարդիկ մեկ անգամ փորձելով անսահմանափակ փաթեթները, որը քաղաքապետարանը հիմա աննախադեպ ցածր գնով է առաջարկում, կրկնապատիկ տալով, հետագայում մարդիկ ուղղակի անցնելու են այդ անսահմանափակ փաթեթներին, որովհետև կտեսնեն, որ ֆինանսապես իրենց ավելի ձեռնտու է»,- ասաց Ավինյանը։
comment.count (0)