Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը |armenpress.am|
15:10 - 22 մայիսի, 2025

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին:

ԱԳՆ մամուլի խոսնակը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Հարց. Երեկ տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է Ադրբեջանի նախագահի ուղերձ, որում կրկին շեշտվում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը: Ինչպե՞ս եք արձագանքում:

Պատասխան. «Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»:

Հիշեցնենք, որ հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել