Ադրբեջանի պայմանները, հավանաբար, Հայաստանը կընդունի․ Ալիև
 |civilnet.am|
16:12 - 20 մայիսի, 2025

Ադրբեջանի պայմանները, հավանաբար, Հայաստանը կընդունի․ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Բաքվի պայմանները, հավանաբար, Երևանը կընդունի։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը երկու պայման ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, որոնք, նրա խոսքով՝ «Հայաստանը դեռևս չի ցանկանում ընդունել»։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

«Այնուամենայնիվ, այդ պայմանները, հավանաբար, կընդունվեն, որովհետև մենք որևէ անսովոր պայման առաջ չենք քաշել», – ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, թե «Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման նախաձեռնողն է»։

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագրի կնքման խոչընդոտ չի մնա։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16-ին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Փաշինյանն ու Ալիևը կարևորել էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել