Այսօր ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձն է։
Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ինչպես հայտնում է «Ազատությունը», լրագրողներին թույլ չի տրվել պաշտոնյաներին մոտենալ և հարցեր ուղղել։ ԶԼՄ ներկայացուցիչների տեղաշարժը սահմանափակվել է մինչ այն պահը, երբ կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ հեռանան պանթեոնից:
comment.count (0)