armenpress.am: Վրաստանը բավարարված է Հայաստանի հետ տնտեսական և առևտրային հարաբերություններում առկա դրական միտումներով և պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել այդ հարաբերություններն ու գործընկերությունն առավել խորացնելու համար։
Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ընթացքում։
Վրաստանի վարչապետն իր խոսքում մեծ կարևորություն տվեց Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններին։
«Մենք շատ բավարարված ենք տնտեսական ասպարեզում առկա դրական միտումներով։ Տնտեսական և առևտրային ասպարեզները ունեն նաև զարգացման ներուժ, որը մենք կփորձենք լավագույնս օգտագործել»,-ընդգծեց Կոբախիձեն։
Նա նաև վերահաստատեց, որ հայ-վրացական գործընկերությունը շատ ամուր հիմքերի վրա է, և Թբիլիսին պատրաստակամ է ավելի մեծ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների հետագա ամրացման համար։
Իրակլի Կոբախիձեն իր ելույթի ավարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Վրաստան։
comment.count (0)