«Դուրս եկեք, սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք». Ավինյանը քաշքշուկի պատճառով ընդմիջում հայտարարեց
11:25 - 31 հունվարի, 2025

«Դուրս եկեք, սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք». Ավինյանը քաշքշուկի պատճառով ընդմիջում հայտարարեց

Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, և Տիգրան Ավինյանն ընդմիջում հայտարարեց:

Ավագանու անդամները սկսեցին տեղից բղավել այն ժամանակ, երբ Ավինյանը նրանց մեղադրեց մեկ տարի շարունակ քաղաքացիներին մանիպուլացնելու և ուղետոմսի գինը 300 դրամ ներկայացնելու մեջ: 

Բղավոցներից հետո քաշքշուկ սկսվեց ավագանու անդամների միջև: Քաղաքապետը ներս հրավիրեց Ոստիկանությանը՝ իրավիճակը հանդարտեցնելու համար:

Նա կոչ էր անում ավագանու անդամներին դուրս գալ դահլիճից, հանգստանալ և վերադառնալ. «Դուրս եկեք, սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք»:

Այնուհետև քաղաքապետը պնդում էր, որ նիստը չեն շարունակի, մինչ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը չհեռանա նիստերի դահլիճից վերջինիս մի արտահայտությունից հետո, որը չլսվեց:

Ապա Ավինյանը հրավիրեց Ոստիկանությանը՝ Հակոբյանին դուրս հրավիրելու և իրավիճակը հանդարտեցնելու համար, այնուհետև 15 րոպե ընդմիջում հայտարարեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել