factor.am: Հունվարի 31-ի երեկոյան Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել Learjet 55 բժշկական տարհանման ինքնաթիռը, որում եղել է վեց մարդ․ գրում է Ազատություն Ռ/Կ-ի ռուսական ծառայությունը։
Reuters-ը, վկայակոչելով Jet Rescue-ին, որին պատկանել է ինքնաթիռը, հայտնում է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի չորս անդամներ՝ հիվանդ մի երեխա և նրա մայրը: «Այս պահին մենք չենք կարող հաստատել որևէ մեկի ողջ մնալու մասին», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ինքնաթիռը մխրճվել է քաղաքի խիտ բնակեցված տարածքի մեջ, ինչի հետևանքով հրդեհներ են առաջացել, կան վիրավորներ։ NBC News-ը հայտնում է, որ տեղի առնվազն վեց բնակիչ հոսպիտալացվել է։ Ֆիլադելֆիայի քաղաքապետ Շերել Փարքերն ասել է, որ «վնասվել են մի քանի տներ և մեքենաներ», սակայն զոհերի թիվը հայտնի չէ:
Jet Rescue-ի ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ ինքնաթիռը պետք է տուն տաներ երեխային հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
comment.count (0)