news.am: ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը պետք է փակվի։
«USAID-ը հանցավոր կազմակերպություն է։ Ժամանակն է, որ նա մահանա»,- գրել է նա X-ում: «USAID-ը ձախ արմատական մարքսիստների բույնն է, որոնք ատում են Ամերիկան»,- ավելացրել է SpaceX-ի հիմնադիրը:
Ավելի վաղ Associated Press-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ USAID անվտանգության ծառայության երկու ղեկավարներ DOGE-ի հետ կոնֆլիկտի պատճառով ուղարկվել են վարչական արձակուրդի. նրանք հրաժարվել են Մասկի գերատեսչությանը գաղտնի տեղեկատվություն տրամադրել:
Հունվարի վերջին NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ աշխատավարձի եւ արտոնությունների պահպանմամբ վարչական արձակուրդ են ուղարկվել USAID ավելի քան 50 պետծառայողներ։ Այս քայլի պատճառը ստուգումն է «USAID-ում մի շարք գործողությունների բացահայտումից հետո, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղղված են նախագահի հրամանագրերի շրջանցմանը»։
comment.count (0)