Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները քվեարկություն են նախաձեռնել գործադուլին աջակցելու վերաբերյալ
 |azatutyun.am|
17:47 - 02 փետրվարի, 2025

Զանգեզուրի կոմբինատի աշխատակիցները քվեարկություն են նախաձեռնել գործադուլին աջակցելու վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները Քաջարանում փակ քվեարկություն են նախաձեռնել՝ ի պատասխան կոմբինատի տնօրինության և արհմիության կողմից գործադուլը «անօրինական գործողություններ» որակելու դիրքորոշմանը:

Արդեն երրորդ օրն է՝ կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով:

Քաղաքի կենտրոնում և կոմբինատի տարածքում քվեատուփեր են տեղադրվել, որտեղ աշխատակիցները կարող են անանուն քվեարկել՝ աջակցո՞ւմ են գործադուլի պահանջին, թե՞ ոչ։

Կոմբինատն ու արհմիությունը երեկ համատեղ հայտարարություն էին տարածել, պնդելով, թե աշխատողների պահանջն անիրատեսական է, իսկ գործադուլը՝ ոչ իրավաչափ: Հայտարարությունում նաև նշված է, որ «աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության աշխատանքը խաթարվել է, ընկերությունն ու մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել