Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը կարևոր է Թեհրանի համար․ Իրանի ԱԳՆ |factor.am|
16:50 - 03 փետրվարի, 2025

Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը կարևոր է Թեհրանի համար․ Իրանի ԱԳՆ |factor.am|

factor.am: Թեհրանի համար կարևոր է Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը։ Mehr գործակալության փոխանցմամբ՝  այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ամենաշաբաթյա ճեպազրույցում։

«Մենք պատրաստ ենք ցանկացած օգնության՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման համար»,- ասել է նա։

Անդրադառնալով տարածաշրջանում երկրորդ երկրների ներկայությանը՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Թեհրանը  արտաքին ուժերի ներկայությունը չի համարում տարածաշրջանային կայունության շահերից բխող՝ հավելելով, որ Թեհրանը ավելի շուտ կարծում է, որ արտաքին ուժերի ներկայությունը տարածաշրջանում կապակայունացնի այն։

Ըստ իրանցի դիվանագետի՝ Թեհրանը մեծ նշանակություն է տալիս Կովկասի և բոլոր հարևանների անվտանգությանը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի, ընդգծելով Իրանի ու երկու երկրների միջև կառուցողական հարաբերությունները։ Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն այցով Թեհրանում էր, որի ընթացքում մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել