Բացարձակ դեմ չենք Ադրբեջան-Իրան համագործակցությանը. Փաշինյանը՝ ՀՀ տարածքով անցում տրամադրելու մասին
 |1lurer.am|
17:13 - 31 հունվարի, 2025

Բացարձակ դեմ չենք Ադրբեջան-Իրան համագործակցությանը. Փաշինյանը՝ ՀՀ տարածքով անցում տրամադրելու մասին |1lurer.am|

1lurer.am:  Ադրբեջանն ասում է՝ եթե Հայաստանը ճանապարհ չտա, մենք Իրանի տարածքով կգնանք: Մենք դեմ չենք բացարձակ, քա՛վ լիցի, Ադրբեջան-Իրան համագործակցությանը, այդ թվում՝ տրանսպորտային մասով: Չենք կարող դրան որևէ ձևով դեմ լինել, նեգատիվ արտահայտվել: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք՝ փաստորեն, այդ անցումն ընդունելի է, չէ՞, ԻԻՀ տարածքով: Դա խոչընդոտ չի համարում Ադրբեջանը: Այսինքն՝ Ադրբեջանն Իրանի տարածքով համարում է, որ խոչընդոտո՞վ է անցնում: Չի համարում, չէ՞: Հակառակ դեպքում չէր անցնի:

Մենք ասում ենք՝ այն նույն պայմանները, ինչ ԻԻՀ-ն է առաջարկում, նույն պայմաններով մենք պատրաստ ենք: Նույն պայմաններով:

Ավելին, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Հայատանին էլ են պետք անցումներ, մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների»,- ասաց նա՝  նշելով, որ այդ պարզեցումների պատրաստակամության մասին նշվում է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել