Ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան |1lurer.am|
11:32 - 06 փետրվարի, 2025

Ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում անդրադարձել է վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին:

«Ուրախ եմ ուղեկցել ՀՀ վարչապետին՝ Վաշինգտոն այցի ժամանակ: Հիմնվելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք ջանքերն ու կարևոր բանակցությունները՝ ուղղված Հայաստան-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում:

Ունենալով ամուր հիմք և հիանալի հեռանկարներ՝ մենք ձգտում ենք խորացնել կապերը և ստեղծել նոր հնարավորություններ մեր ժողովրդի համար»,- գրել է արտգործնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել