Թրամփը հայտարարել է, որ Եմենի հութիները կապիտուլացվել են․ ԱՄՆ-ը դադարեցնում է հարձակումները |factor.am|
10:40 - 07 մայիսի, 2025

Թրամփը հայտարարել է, որ Եմենի հութիները կապիտուլացվել են․ ԱՄՆ-ը դադարեցնում է հարձակումները |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարեցնի Եմենում հութիների վրա հարձակումները, քանի որ խմբավորումը «կապիտուլացվել է»։

Օմանն էլ հաստատել է, որ Իրանի կողմից աջակցվող խմբի հետ «հրադադար» է ձեռք բերվել, որպեսզի այն դադարեցնի Կարմիր ծովում նավերին թիրախավորելը, գրում է BBC-ն։

«[Հութիները] պարզապես չեն ուզում կռվել, և մենք կհարգենք դա ու կդադարեցնենք ռմբակոծությունները։ Նրանք կապիտուլացվել են», – ասել է Թրամփը Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպմանը։

Կարճ ժամանակ անց Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել է՝ գործարքը նշանակում է, որ կողմերից ոչ մեկը չի թիրախավորի մյուսին՝ «ապահովելով նավարկության ազատությունը և միջազգային առևտրային նավագնացության սահուն հոսքը»։

Հութիները դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել