Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը |armenpress.am|
18:11 - 06 փետրվարի, 2025

Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը |armenpress.am|

armenpress.am: Բաքվի ռազմական դատարանում փետրվարի 6-ին շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նիստը վարում է դատավոր Զեյնալ Աղաևը, և դրա ընթացքում «պարզաբանվում են» Վարդանյանի իրավունքները։

Նախատեսվում է, որ փետրվարի 6-ին կշարունակվի Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամների նկատմամբ շինծու դատավարությունը։

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։  

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ 

Թե Ռուբեն Վարդանյանի, թե մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստն անցկացվել է հունվարի 17-ին։ Մյուս մեղադրյալների գործով ևս մեկ նիստ կայացել էր հունվարի 21-ին։ Հունվարի 27-ին ևս կայացել էին թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս մեղադրյալների գործով դատական նիստեր։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել