USAID-ի աշխատակիցները կվերադառնան աշխատանքի, սակայն դրամաշնորհները չեն  վերականգնվի․ հրապարակվել է ԱՄՆ դատարանի որոշումը

 |azatutyun.am|
12:22 - 08 փետրվարի, 2025

USAID-ի աշխատակիցները կվերադառնան աշխատանքի, սակայն դրամաշնորհները չեն վերականգնվի․ հրապարակվել է ԱՄՆ դատարանի որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: USAID-ի աշխատակիցները կվերադառնան աշխատանքի, սակայն  դրամաշնորհները չեն  վերականգնվի․ հրապարակվել է ԱՄՆ դատարանի որոշումը․ գրում է  DW-ի ռւսական ծառայությունը։ 

Վաշինգտոնի դատավոր Կառլ Նիկոլսը բավարարել է արհմիությունների հայցը և դադարեցրել է մոտ 2700 աշխատողների աշխատանքից ազատման հրամանը: Որոշումն արգելում է վարչակազմին ստիպել ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցներին, ովքեր ծառայում են արտասահմանում, տեղափոխվել իրենց բնակավայր: 

Միաժամանակ մերժվել է ԱՄՆ ՄԶԳ գրասենյակների վերաբացման և միջազգային դրամաշնորհների ֆինանսավորումը վերսկսելու արհմիությունների խնդրանքը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել