«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու
 |tert.am|
15:07 - 12 փետրվարի, 2025

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու |tert.am|

tert.am: Որոշում ունեմ կայացրած: Մասնակցելու եմ Գյումրու քաղաքապետի ընտրություններին, իսկ կոնկրետ ձևաչափի հետ կապված մոտ օրերս հստակ հայտարարություն կանեմ, թե ինչ ձևաչափով կմասնակցեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

«Հերթական ընտրություններն են, նորմալ ընտրություններ է լինելու, գյումրեցիները որոշելու են իրենց քաղաքապետին, ես խնդիր չեմ տեսնում:

Բոլորի հետ բանակցություն կա, բացի իշխանությունից: Ոչ մի քաղաքական ուժ չի կարող ինձ ոչ առաջարկել, ոչ համոզել, ոչ պարտադրել. որոշումն իմն է»,-ասել է Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել