Թուրքիայում հերթական քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում
 |azatutyun.am|
17:28 - 15 փետրվարի, 2025

Թուրքիայում հերթական քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայում 9-րդ քրդամետ քաղաքապետն է պաշտոնանկ արվում «ահաբեկչական կազմակերպության հետ ենթադրյալ կապերի պատճառով»: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

Քրդերով բնակեցված Վանի քաղաքապետ Աբդուլա Զեյդանը քրդամետ DEM կուսակցությունից է, որը մեծությամբ երրորդ ուժն է Թուրքիայի խորհրդարանում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Զեյդանը հավաքել էր քվեների 55 տոկոսը:

2024 թվականի մարտին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Թուրքիայում 11 քաղաքապետ է տարբեր մեղադրանքներով պաշտոնանկ արվել: Նրանց փոխարեն իշխանությունը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել։ Հեռացված պաշտնյաներից 9-ը քրդամետ DEM կուսակցությունից են, 2-ը՝ ընդդիմադիր առաջատար ուժից՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից:

Լուսանկարում 2024 թվականի հոկտեմբերի 13-ին DEM կուսակցության որոշ կողմնակիցների ցույցն է Դիարբեքիրում/AFP


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել