Հռոմի պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է սկսվել․ Վատիկան |azatutyun.am|
10:34 - 19 փետրվարի, 2025

Հռոմի պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է սկսվել․ Վատիկան |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է սկսվել, հաղորդում է Վատիկանը՝ նշելով, որ թոքաբորբը բարդացնում է 88-ամյա պոնտիֆիկոսի բուժումը և վկայում նրա փխրուն առողջության հետագա վատթարացման մասին։

Ֆրենցիսկոս պապը մեկ շաբաթից ավելի է պայքարում էր բարդ շնչառական վարակի դեմ, փետրվարի14-ից գտնվում է Հռոմի Գեմելի հիվանդանոցում, երեկ թոքերի համակարգչային ստուգում է իրականացվել, ինչը ցույց է տվել, որ Պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է սկսվել։

Նախօրեին Վատիկանը հաղորդեց, որ Հռոմի պապի մասնակցությամբ այս շաբաթավերջին սպասվող միջոցառումները չեղարկվել են, իսկ կիրակի օրվա պատարագը կմատուցվի, բայց ոչ Պապի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել