Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին արնոնայի (քաղաքապետարանի հարկի) հարցով:
Ինչպես հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը, նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները, վերսկսել իր նշանակած կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:
Հայոց պատրիարքությունը պատմական սեփականությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած քաղաքային հարկերի պարտքի պատճառով։ Ենթադրվում է, որ այն կուտակվել է 1994 թվականից։ Եթե դատարանը մերժի պատրիարքության վերաքննիչ բողոքը, քաղաքապետարանը կբռնագանձի և աճուրդի կհանի Հայոց եկեղեցու ունեցվածքը։
comment.count (0)