Հանրապետականներն ԱՄՆ-ն ՄԱԿ-ից դուրս բերելու գործընթաց են սկսել |civilnet.am|
12:47 - 21 փետրվարի, 2025

Հանրապետականներն ԱՄՆ-ն ՄԱԿ-ից դուրս բերելու գործընթաց են սկսել |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ հանրապետական սենատորներն օրինագիծ են ներկայացրել ՄԱԿ-ից ԱՄՆ-ի լիարժեք դուրս գալու մասին: Հայտնում է Fox News-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին հրամանագիր է ստորագրել՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մասնակցությունը վերանայելու մասին՝ նշելով, որ կազմակերպությունը «վատ է կառավարվում և չի կատարում իր աշխատանքը»։

«Նախագահը պետք է ամբողջությամբ չեղարկի Միացյալ Նահանգների անդամակցությունը Միավորված ազգերի կազմակերպությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի հետ պաշտոնապես կապված ցանկացած մարմնում, մասնագիտացված գործակալություններում, հանձնաժողովներում և այլ գերատեսչություններում», – ասված է օրինագծի տեքստում։

Յուտա նահանգից հանրապետական սենատոր Մայք Լին Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ ՄԱԿ-ը վերածվել է «բռնակալների հարթակի և Ամերիկայի ու նրա դաշնակիցների վրա հարձակվելու վայրի»:

«Առաջնահերթություն տալով Ամերիկային՝ մենք պետք է դադարենք ֆինանսավորել ու դուրս գանք այս կեղծ կազմակերպությունից և առաջնահերթություն տանք իրական դաշինքներին, որոնք պահպանում են մեր երկրի անվտանգությունն ու բարգավաճումը»,- ասել է Լին։

««Արտաքին հարաբերությունների խորհուրդ» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի շատ ֆինանսավորում է տրամադրում, քան որևէ այլ երկիր: 2022-ին ԱՄՆ-ն նվիրաբերել է ավելի քան 18 միլիարդ դոլար: Դա կազմում է ՄԱԿ-ի ընդհանուր բյուջեի մոտավորապես մեկ երրորդը», – նշում է Fox News-ը։
Օրինագիծը ենթադրում է ՄԱԿ-ի և նրա գործակալությունների ֆինանսավորման դադարեցում, ինչպես նաև արգելում է կազմակերպությանը կրկին անդամակցել առանց Սենատի հավանության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել