Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»
 |azatutyun.am|
16:37 - 14 մայիսի, 2025

Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանի և Հայաստանի պարագայում մենք շատ, շատ մոտ ենք այդ երկրների միջև առկա հակամարտության վերջնական կարգավորմանը», - ամերիկյան պահպանողական Brеitbart կայքին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Ամերիկացի պաշտոնյան նաև հույս է հայտնել, որ առաջիկայում մի շարք արաբական երկրներ ևս կմիանան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Աբրահամի համաձայնագրերին»։ «Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար մոտ ապագայում «Աբրահամի համաձայնագրերին» կարող են միանալ Լիբանանը և նույնիսկ Սիրիան», - նշել է Ուիթքոֆը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել