ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբաններին առնչվող փոփոխությունների հարցով դիմումը
19:22 - 21 փետրվարի, 2025

ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբաններին առնչվող փոփոխությունների հարցով դիմումը

Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի ղեկավար Սիմոն Բաբայանը։ 

«Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից»,- գրել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական ծառայությունների հարկային բեռն ավելացել է մոտ 6-8 անգամ, ինչի կապակցությամբ Հայաստանի 1212 փաստաբան կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել Կառավարությանը։  

Դեռ 2024 թ․-ին ՄԻՊ-ն այս կարգավորման մեջ սահմանադրականության խնդիր էր տեսել եւ դիմել Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն, սակայն, որոշել է, որ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու իրեն։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել