Փաշինյանը շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին
 |factor.am|
17:10 - 24 փետրվարի, 2025

Փաշինյանը շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին |factor.am|

factor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրիդրիխ Մերցին ու ընդդիմադիր պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքին (Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն)՝ Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և SDU/CSU-ին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը խորապես գնահատում է իր գործընկերությունը Գերմանիայի հետ, ներառյալ՝ ԵՄ-ի շրջանակում, և ակնկալում է է՛լ ավելի ամրապնդել բազմաբնույթ համագործակցությունը, որը հիմնված է ժողովրդավարությանը մեր համատեղ հավատարմության վրա»,- գրել է Փաշինյանը X-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել