Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարություններին
 |factor.am|
20:10 - 24 փետրվարի, 2025

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարություններին |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցին։

Հաջիզադեն նշել է, թե ֆրանսիական կողմը, իբր, խեղաթյուրում է իրականությունը և շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն և իրական խաղաղության հաստատմամբ։

«Այն փաստը, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հերթական անգամ կասկածի տակ է դնում Ադրբեջանի իրավական միջոցները, որոնք վերջ են դնում մեր տարածքների օկուպացիային և անջատողականությանը, մեղադրում է Ադրբեջանին հայկական տարածքների օկուպացիայի մեջ, խրախուսում է Հայաստանի ռազմականացումը, ոչ ճիշտ հղումներ է անում միջազգային դատարանի որոշումներին, հայտարարություններ անում ի պաշտպանություն Հայաստանի ոչ լիարժեք խաղաղության գաղափարների, վկայում են այն մասին, թե ինչպես է ֆրանսիական կողմը խեղաթյուրում իրողությունները և շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն և իրական խաղաղության հաստատմամբ»,- նշել է նա։

Ըստ Հաջիզադեի՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի դեսպանը կենտրոնանա ոչ թե հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա, այլ «Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա, ինչն առաջին հերթին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման արդյունքն է»։

«Սրա հետ մեկտեղ, 33 տարի Հայաստանի կողմից օկուպացված Ղազախի շրջանի չորս գյուղերի վերադարձի համար Ադրբեջանի պատասխան գործողությունների կարևորության մասին անհիմն կարծիքը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ ֆրանսիական կողմի անհարգալից վերաբերմունքի վառ օրինակ է։ Եթե ​​ֆրանսիական կողմը շահագրգռված է խաղաղությամբ ու կայունությամբ, ապա պետք է վերջ դնի նման անհեթեթ մոտեցումներին ու հայտարարություններին»,- ասվում է հայտարարության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել